Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Քրիստոնեական ամենահին եկեղեցին

Քրիստոնեական ամենահին եկեղեցին
21.05.2024 | 21:54

Հորդանանցի հնագետները մայրաքաղաք Ամմանից 40 կիլոմետր հյուսիս-արևելք գտնվող Ռիհաբ ավանում հայտնաբերել են շինություն, որը, նրանց համոզմամբ, «աշխարհում ամենահին քրիստոնեական եկեղեցին է»:

Կառույցը գտնվել է Ռիհաբի Սուրբ Գևորգի եկեղեցու հիմքերի տակ՝ քարանձավում: Այդ եկեղեցու հատակին կա խճանկար` մի գրութամբ, որի համաձայն, «փախչելով հետապնդումներից՝ Աստծո և Մարգարեի 70 սիրելի աշակերտներ Երուսաղեմից տեղափոխվել են Հորդանանի հյուսիս, Ռիհաբի շրջան»:

«Պեղումների ընթացքում մենք գտել ենք շինություն, որը, մեր համոզմամբ, աշխարհում առաջին եկեղեցին է. այն կառուցվել է մեր թվարկության 33-70 թվականներին», - ասել է Ռիհաբի հնագիտության կենտրոնի ղեկավար Աբդուլ Քադեր Հասանը:

Գիտնականի կարծիքով, ամեն ինչ վկայում է այն մասին, որ «70 աշակերտներն ընդհատակյա կյանք են վարել, դուրս չեն եկել քարանձավից և այնտեղ էլ իրենց կրոնական ծեսերն են կատարել»: Աբդուլ Քադեր Հասանը ենթադրում է, որ այդ մարդիկ ապրել են ընդհատակյա կառույցում մինչև Հռոմի կողմից քրիստոնեության ընդունումը, ինչից հետո շինության վրա կառուցվել է Ռիհաբի Սուրբ Գևորգ եկեղեցին:

«Մենք հայտնաբերել ենք բրուտագործական իրեր, որոնք պատրաստվել են 3-7-րդ դարերի ընթացքում: Այդ գտածոները թույլ են տալիս ենթադրելու, որ առաջին քրիստոնյաները և նրանց ժառանգները շարունակել են այստեղ ապրել մինչև հռոմեացիների իշխանության վերջին շրջանը», - ասել է հորդանանցի հնագետ Հասանը:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 1236

Մեկնաբանություններ